12/09/2014 17:25
Ջոն Քերրին այսօր կայցելի Թուրքիա
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր կայցելի Անկարա, նախատեսված է, որ նա կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավուղօղլուի և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Mk-turkey.ru-ի փոխանցմամբ, Քերրիի այցը կայանալու է Սաուդյան Արաբիայում 11 երկրի մասնակցությամբ կայանիք խոշոր գագաթաժողովից առաջ, որտեղ քննարկվելու է «Իսլամական պետության» դեմ կոալիցիա ձևավորելու հարցը, ինչի մասին մինչ այդ հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Մինչ այդ, Թուրքիա էր այցելել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը:
Նշվում է, որ թուրքերը և ամերիկացիները կքննարկեն իսլամականների դեմ պայքարի համատեղ ծրագրերը: