12/09/2014 18:58
Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը երկարացվեց
Մոսկվայի Բասմանյան դատարանն այսօր որոշում կայացրեց երկարացնել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Այսպիսով, դատարանը համաձայնեց քննության այն կարծիքի հետ, որ մեղադրյալը պետք է մնա կալանքի տակ, քանի որ ազատության մեջ կարող է օգտագործել իր կապերը՝ քննության վրա ազդելու համար:
Միաժամանակ Լևոն Հայրապետյանի պաշտպանները պնդում են, որ նա տարիքով է ու ունի ծանր հիվանդություններ, ինչի հետևանքով չի կարող պահվել մեկուսարանում:
Նախորդող հրապարակում՝ Դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը