12/09/2014 20:23
Ուղեղի վիրահատության ընթացքում կինը ջութակ է նվագել (Տեսանյութ)
Լիտվացի ջութակահար Նաոմի Էլիշուվը Իսրայելում ուղեղի վիրահատության ընթացքում Մոցարտի ստեղծագործություններ է նվագել:
Ria.ru-ի փոխանցմամբ` Նաոմիի ձեռքերը 20 տարի շարունակ դողում էին, ինչը խանգարում էր նրան նվագելիս:
Վիրաբույժները բարդ վիրահատություն իրականացնելու և երաժշտի ուղեղում հատուկ էլեկտրոնային սարք տեղադրելու համար խնդրել էին Էլիշուվին ջութակ նվագել, ինչը կակտիավացներ ուղեղի աշխատանքը:
Նշենք, որ վիրահատությունն իրականացվել է տեղային անզգայացման միջոցով: