13/09/2014 13:03
12-ամյա Մերին պատրաստվում է Եվրատեսիլի բեմից խաղաղության կոչ անել
Եթե 12-ամյա Մերի Մեյրոյանը հաղթահարի «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլն, ապա Մալթայում հանդես կգա խաղաղության կոչով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա պրոդյուսեր Դավիթ Բադալյանն՝ ընդգծելով, որ իրենց երգը փոքր ինչ տարբերվում է մյուսներից:
«Երգի մեջ 15 լեզվով հնչում է խաղաղություն բառը: Կարծում ենքч սա խաղաղության կոչ կլինի բոլորին»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Դավիթ Բադալյանը չի ցանկանում երգը կապել քաղաքականության հետ:
«Խաղաղության արժանի են աշխարհի բոլոր երեխաներն ու դա քաղաքականության հետ կապ չունի»,- ասաց պրոդյուսերը՝ կոչ անելով վաղը՝ հայաստանյան ընտրության փուլի ժամանակ քվեարկել Մերի Մ-ի օգտին:
«Հանրային հեռուստաընկերությունը բոլոր մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ: Հույս ունենք, որ կկարողանանք տեղ հասցնել մեր խաղաղության կոչը»,- ասաց Դավիթ Բադալյանը՝ խոստանալով, որ Մերիի երգի բեմադրության մեջ նույնպես լինելու են անակնկալներ: