13/09/2014 10:37
ԿՀՎ. «Իսլամական պետության» մարտիկների թիվը եռապատկվել է
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, Իրաքում «Իսլամական պետության» մարտիկների թիվը 3 անգամ գերազանցում է նախորդ տվյալները:
BBC-ի փոխանցմամբ` Սիրիայում և Իրաքում ջիհադականների թիվը կազմում է 20.000-30.000:
Ջիհադականների թվի աճը կապված է խալիֆայության հռչակումից հետո նոր անդամներ ընգրկելու ակտիվ քաղաքականության հետ:
Մինչ այդ, ԱՄՆ-ը կարծում էր, որ ջիհադականների թիվը հասնում է 10.000-ի:
Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում «Իրաքի պետության» դեմ ձևավորել կոալիցիա և այդ նպատակով պետքարտուղար Ջոն Քերրին գործուղել է Մերձավոր Արևելք:
Հիշեցնենք, որ երեկ պետքարտուղար Քերրին ժամանել էր Թուրքիա և այդ երկրի ղեկավարության հետ քննարկել իսլամականների դեմ պայքարելու համատեղ ծրագրերը: