13/09/2014 15:56
Խաչատուր Մարոզյան. Բանկային համակարգը հարստահարում է միջին խավը
Հայաստանում հազարավոր մարդիկ շարունակում են տուժել բանկերի պատճառով: Այսօր նրանց իրավունքները պաշտպանված չէն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիայի» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:
«Բանկային համակարգն իրեն չի արդարացնում ու դրա հետևանքով միջին խավը հարստահարվում է»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:
Նա համոզված է՝ նախ և առաջ պետք է փոխվի բանկերի հետ կապված օրենսդրական դաշտը, քանի որ այս պայմաններում բանկն ու հաճախորդը հավասար հարթության վրա չեն:
«Առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի բանկն ու հաճախորդն օրենքների հավասար պայմաններում լինեն: Բանկերն այսօր հիանալի գիտակցում են, որ մարդիկ չեն կարողանալու իրենց նշած ժամանակահատվածում գումարները վերադարձնել»,- ասաց Խաչատուր Մարոզյանն՝ ավելացնելով, որ բանկերը կարճ ժամկետներ են սահմանում, որպեսզի կարողանան մարդկանց ձեռքից վերցնել իրենց գույքը: