13/09/2014 15:45
Գորիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա մորը (Տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Գորիսի բաժին մի կին էր դիմել: Նա հայտնում էր, որ իր աղջկա նախկին ամուսինը դանակահարել է աղջկան: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Կարճ ժամանակ անց մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ոստիկանություն բերվեց 1987թ.-ի ծնված Նորայր Էլազյանը:
Էլազյանի երեխան ապրում է նախկին կնոջ հետ: Նա կնոջ մոտ էր եկել երեխային տեսնելու համար:
Դեպքի մանրամասները՝ տեսանյութում: