13/09/2014 11:29
Պետդեպ. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող է վերանայվեն
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների անմիջական ազդեցության մասին:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Հարֆը նշել է, որ ռուսական տնտեսության վրա անմիջական ազդեցությանը զուգահեռ այդ պատժամիջոցները կունենան նաև երկարաժամկետ ազդեցություն:
Նրա խոսքով, եթե Ռուսաստանը հավատարիմ մնա Մինսկի համաձայնագրի 12 կետերին, ապա Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են վերանայվել:
Նշվում է, որ ԱՄՆ-ը նախօրեին նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատամամբ, որոնք տարածվում են Газпром, ЛУКОЙЛ, Транснефть, Роснефть, Газпром нефть և Сургутнефтегаз ընկերությունների և Сбербанк, Банк Москвы, Газпромбанк, Россельхозбанк, Внешэкономбанк, ВТБ բանկերի նկատմամբ: