13/09/2014 09:52
«Մենք միանշանակ դեմ ենք լինելու». ԲՀԿ-ականը` Քոչարյանի վերադարձի մասին
ԲՀԿ-ական պատգամավոր ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ իր և Ռուբեն Գևորգյանի միջև ոչինչ չկա, պարզապես ազատամարտիկների նոր միավորում ստեղծելու հարցում իրենց տեսակետները տարբեր են եղել: Նա վստահեցնում է, որ իր հիմնադրած «Ազատամարտի նվիրյալներ» միավորումը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր քաղաքական կուսակցության ու հասարակական կազմակերպության հետ` իշխանությանն ուշքի բերելու համար:
«Ես նման ծրագիր չեմ տեսնում` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված, ու եթե հանկարծ էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար` մենք միանշանակ դեմ ենք լինելու», - ասել է Ռ. Գասպարյանը:
Մանրամասները̀ թերթի այսօրվա համարում: