13/09/2014 14:45
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայիում հանվել է ֆիլմացանկից
Ազգությամբ թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղապանության մասին պատմող «Սպի» ( The Cut) ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում հանվել է ֆիլմացանկից: Հիշեցնենք, որ ֆիլմը ներկայացվել էր Վենետիկյան կինոփառատոնում, և աշնանը այն նախատեսվում էր ցուցադրվել նաև Թուրքիայում:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆիլմի ցուցադրություն կազմակերպող ընկերությունը հայտարարել է, որ պատճառն այն է, որ Թուրքիայում ցուցադրությունը հետաձգվել է մինչև դեկտեմբեր ամիսը:
«Ցուցադրության կասեցման պատճառն այն է, որ Թուրքիայում այն մեծ էկրան է բարձրանալու դեկտեմբերին, և առաջին ցուցադրությունից հետո շուրջ երկամսյա դադարը ճիշտ չի լինի»,- ասել են Anka Film ընկերությունից:
«Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամը» հայտարարել է, թե ֆիլմացանկից դուրս մնալը քաղաքական դրդապատճառներ չունի, այլ դրա միակ պատճառն արտասահմանում ֆիլմը ներկայացնող ընկերությունների կողմից մշակված ցուցադրությունների ռազմավարությունն է:
Նախորդող հրապարակումներ՝ Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ ցուցադրվեց «Սպի» ֆիլմը