13/09/2014 15:20
ՄԱԿ. Ռազմական իրավիճակի պատճառով Դոնբասում 270 հազ. երեխա դպրոց չի գնում
Դոնբասում ռազմական գործողությունների պատճառով 270 հազար երեխա Դոնեցկի և Լուգանսկի շրջանում չի գնում դպրոց: Այս մասին հղում անելով ՄԱԿ-ի Twitter-ի էջին գրում է korrespondent.net-ը:
Կազմակերպության տվյալներով, այդ շրջաններում փակվել է մոտ 900 դպրոց, ինչի հետևանքով երեխաները զրկված են իրենց կրթության իրավունքից:
Լուգանսկի բազմաթիվ դպրոցներում ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ից հետաձգվել է անհայտ ժամանակով: