15/09/2014 13:20
«Էյր Ֆրանսի» օդաչուները գործադուլ են անում
Այսօր սկսվում է «Էյր Ֆրանս» ավիաընկերության օդաչուների գործադուլը: Նման խոշոր գործադուլ, որը կարող 1 տևել մինչև սեպտեմբերի 22-ը, չի արձանագրվել 1998 թ-ից ի վեր: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
«Էյր Ֆարնսի» պաշտոնական տվյալներով, ընկերության չվերթերի 48 տոկոսը չի սպասարկվելու: Օդաչուների ազգային արհմիությունից հաստատել են, որ չվերթների քանակը նախատեսվածից պակաս կլինի 40 տոկոսով: Այլ տվյալներով, հետաձգված չվերթները կկազմեն թռիչքների 85 տոկոսը: «Էյր Ֆրանսը» ուղարկել է ավելի քան 70 հազար սմս-հաղորդագրություններ այն անձանց, ովքեր այս շաբաթ նախատեսել էին ուղևորություններ` առաջարկելով դրանք տեղափոխել այլ օրերի: Թերևս հատնի չէ, թե գործադուլը երբ կավարտվի:
Օդաչուների հիմնական դժգոհությունը կապված է այս ամռանն ընդունված «Պերֆորմ 2020» ծրագրի հետ, որը նախատեսում է օդաչուների մեծ խմբի տեղափոխում տարածքային դուստր ընկերություններ` «Խոպ» և «Էյր Ֆրանսի» տեղական գործընկեր «Տրանսավիա» ընկերություններ: «Էյր Ֆրանսի» օդաչուների թիվը ներկայումս գերազանցում է ընկերության պահանջմունքին և կազմում է 3 760 մարդ: Օդաչուները համաձայան են տեղափոխվել մասնաճյուղեր, սակայն պահանջում են պահապնել սոցիալական մակարդակը և իրենց կարգավիճակը, մտավախություն ունենալով, որ աշխատավարձերը կնվազեցնեն:
Ներկայումս «Տարնսավիայում» աշխատավարձը 50 տոկոսով ցածր է, քան «Էյր Ֆրանսում»: Գործադուլի յուրաքանչյուր օր ընկերության համար կարժենա 10-15 մլն եվրո: «Էյր Ֆարնսի» ներկա իրավիճակից արդեն օգտվում են մրցակից ավիաընկերություններ: Գործադուլին կմասնակցի «էյր Ֆարնսի» օդաչուների առնվազն 60 տոկոսը: