15/09/2014 16:29
Արմավիրում նորապսակ կինը իր քեռիներին հայտնել է, որ հայրը բռնաբարել է իրեն
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արմավիրի մարզ Գայ գյուղի բնակիչների դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Գևորգ Բաղդասարյանին, Մնացական Ավագյանին, Լենդրուշ Բաղդասարյանին և Հովհաննես Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի՝ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակչուհի Տաթև Մարտիրոսյանը հետ ամուսնանալուց հեոո 2014թ. մարտի 13-ին իր ամուսնու տուն է հրավիրել իր մորեղբայրներ Գևորգ Բաղդասարյանին, Լենդրուշ Բաղդասարյանին, Հովհաննես Բաղդասարյանին, Մնացական Ավագյանին և հայտնել, որ իր հայրը` Գագիկ Մարտիրոսյանը իրեն 2010թ. ամռանը Վարդանաշեն գյուղի իրենց տանը բռնաբարել է:
Վերջիններս Գ. Մարտիրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով 2014թ. մարտի 13-ին ժամը 22:00-ից մարտի 14-ն ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ մեկնել են Վարդանաշեն գյուղի Գ.
Մարտիրոսյանի տուն, գնումներ կատարելու ու միասին ընթրելու կեղծ պատրվակով խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով Գ. Մարտիրոսյանին առևանգել են տանելով Արմավիրի մարզի Գայ գյուղի Հ. Բաղդասարյանին պատկանող կիսակառույց տուն, կապկպել կպչուն ժապավենով և ծեծի ենթարկել նրան` դիտավորությամբ առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Այսինքն, Գ. Բաղդասարյանին, Մնացական Ավագյանին, Լենդրուշ Բաղդասարյանին և Հովհաննես Բաղդասարյանին մեղսագրվում է արարքներ նախատեսված ՀՀ քր.օրի 113հ. 2-րդ մասի 3-րդ կետով և 131հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորգարություն չհեռանալու մասին: