15/09/2014 12:23
«Կռկռացնող» կատուն դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)
Համացանցում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 660.000 անգամ դիտվել է տիրոջ հազին իր «կռկռոցով» արձագանքող կատվի մասին տեսահոլովակը:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ տեսանյութում հանգիստ ննջող կատուն, լսելով իր տիրոջ հազի ձայնը, սկսում է «կռկռալ» և դրանով արձագանքել տիրոջը:
Կատվի տերը նպատակաուղղված մի քանի անգամ է հազում, որպեսզի կատուն ավելի ակտիվ պատասխանի իրեն:
Օգտատերերից շատերի կարծիքով, կատուն ոչ թե «կռկռացնում» է, այլ դժգոհում, որ իրեն թույլ չեն տալիս քնել: