15/09/2014 10:27
Հիլարի Քլինթոնը ակնարկել է նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախօրեին ակնարկել է 2016-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Այս մասին, ըստ Associated Press-ի, նա հայտարարել է Այովա նահանգում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ: Նա հանդիպել է Այովայի 10.000 ակտիվիստի հետ: Նախկին պետքարտուղարը կոնկրետ չի խոսել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, միայն կատակել է, թե այդ նահանգ եկել է «սթեյքի համար»:
Նա ասել է, որ բավականին մեծ թվով մարդիկ են եկել և բոլորին հետաքրքրում է նախագահական քարոզարշավը. «Ինձ նույնպես շատ է հետաքրքրում այն»: