15/09/2014 12:31
Այսօր նշվում է Դեմոկրատիայի միջազգային օրը
Սեպտեմբերի 15-ին նշվում է Դեմոկրատիայի միջազգային օրը: Ամսաթիվը կապված է 2008 թվականին կայացած դեմոկրատիայի մասին կոնֆերանսի 20-րդ տարեդարձի հետ:
Իրականում դեմոկրատիայի ձգտումը կիսում են աշխարհի բոլոր մարդիկ: Դեմոկրատիան միաժամանակ և' նպատակ է, և' հնարավորություն` մարդկության զարգացման ապահովման համար:
Դեմոկրատիա բառը երկու հին հունական բառերից է կազմված, որոնցից մեկը նշանակում է «ժողովուրդ», մյուսը` «իշխանություն»: Բառացիորեն թարգմանվում է որպես «ժողովրդի իշխանություն» :