15/09/2014 14:35
Ռոջեր Ֆեդերեր. Ո՛չ ես, ո՛չ Ֆոնինին չցուցադրեցինք մեր լավագույն խաղը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ փուլում իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ տոնած հաղթանակից: Ֆեդերերն առավելության հասավ 6:2, 6:3, 7:6 (7:4) հաշվով:
«Ամբողջ ուժով ձգտում էի հաղթել: Կարծում եմ` այս հանգստյան օրերին Ֆաբիոն շատ էներգիա էր ծախսել: Շատ բարդ պայմաններ էին, դրա համար էլ երկուսս էլ սխալվում էինք: Իհարկե, ո՛չ ես, ո՛չ Ֆոնինին չցուցադրեցինք մեր լավագույն խաղը, սակայն միշտ կարևոր է պայքարել դժվարությունների դեմ և հասնել հաղթանակի»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը: