15/09/2014 11:49
Շվեյդիայի վարչապետն այսօր հրաժարական կտա
Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդը Ստոքհոլմում հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին: Վարչապետի այս հայտարարությունը հաջորդել է նախօրեին երկրում տեղի ունեցեծ խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ վարչապետի կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել:
«Նախըտրական թոհուբոհն ավարտված է: Շվեդիայի ժողովուրդն իր ընտրությունն արդեն կատարել է»,- ասել է երկրի վարչապետը` ընդգծելով, որայսօր իր հրաժարականանն արդեն պատրաստ կլինի:
Ի դեպ` երկրի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթող է ճանաչվել կարմիր-կանաչավունների թևի ներկայացուցիչ հանդիսացող «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը, որը հավաքել է ձայների մեծամասնության 43.8 տոկոսը:
Ինչպես և ենթադրվում էր, երկրի նոր վարչապետ կդառնա կուսակցության առաջնորդ Ստեֆան Լեվեն, ով կուսակցությունը ղեկավարում է 2012 թվականից:
Ինչ վերաբերում է արդեն երկրի նախկին վարչապետ Ռեյնֆելդի կուսակցությանն, ապա այն կոալիցիոն ուժերի հետ համատեղ ստացել է ձայների մեծամասնության 39.3 տոկոսը, իսկ Ֆեմինստների կուսակցությունը, որը հավակնում էր խորհրդարանում դառնալ կարմի-կանաչավունների կոալիցիոն գործընկեր, այդպես էլ չի կարողացել հաղթահարել նախատեսվող 4 տոկոսի շեմը:
Անակնկալ արդյունքներ է գրանցել հատկապես «Շվեյդիայի դեմոկրատներ» կուսկացությունը, ով այս ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը: Կուսակցության օգտին է քվերակել ընտրողների 12.9 տոկոսը: