15/09/2014 11:25
Իրաքը 200.000 ազգային գվարդիա է ստեղծում «Իսլամական պետության» դեմ
Իրաքի նոր կառավարությունը՝ վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի գլխավորությամբ, ձեռնամուխ է եղել 200.000-ոց ազգային գվարդիա ստեղծել, որը կազմված է լինելու սուննի բնակչություն ունեցող շրջանների մարտիկներից:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ ազգային գվարդիան պաշտպանելու է Իրաքի քաղաքները «Իսլամական պետության» գրոհայիններից:
Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ահմադ Աբդուլան հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական փորձագետների օգնությամբ կազմվող գվարդիան պետք է իսլամականներից պաշտպանի Իրաքի սուննիական հյուսիսային, հյուսիս-արևմտյան և կենտրոնական քաղաքները, ինչպես նաև Սիրիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի հետ սահմանները:
Նշենք, որ Իրաքի՝ լավ զինված կառավարական ուժերը, որոնց թիվը հասնում էր 250.000-ի, այդպես էլ չկարողացավ արդյունավետ պայքարել իսլամականների 15.000-ի հասնող զինված խմբերի դեմ: