15/09/2014 12:40
Չեմպիոն ըմբշամարտիկներին օդանավակայանում դիմավորեցին մեծ շուքով (Տեսանյութ)
Այսօր Տաշքենդում անցկացվող Աշխարհի առաջնությունից Երևան վերադարձավ ըմբշամարտի հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը։ Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը:
Մեր ընտրանին երկու ոսկե մեդալ նվաճեց։ Արսեն Ջուլֆալակյանը չեմպիոն դարձավ 75 կգ, իսկ Արթուր Ալեքսանյանն ուժեղագույնն էր 98 կգ քաշային կարգում։
Հայաստանի հավաքականին դիմավորողների թվում էր նաև Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը։
Մանրամասները՝ Armsport.am–ը տեսանյութում: