15/09/2014 09:55
Այսօր մեռելոց է, օրը՝ ոչ աշխատանքային
Այսօր հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը:
Այսօր Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: