15/09/2014 12:11
Ներարգանդային պտղի հայտնաբերման առթիվ 2 հոգու նկատմամբ մեղադրանք առաջադրվեց
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվողը պտուղների գործով մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը:
Այս մասին «Փաստինֆոին» հայտնել էին Ոստիկանության լրատվության բաժնից` տեղեկացնելով, որ հարուցվել են քրեական գործեր եւ միացվել մեկ վարույթում: Քննության ընթացքում հայտնաբերվել են այլ պտուղներ ևս:
Պարզվում է` «Առողջապահության զարգացման կենտրոնը» պարզապես չի ոչնչացրել կենսաբանական թափոնները: «Փաստինֆոյին» հայտնի է դարձել, որ այս ընկերությունը մի շարք բժշկական կենտրոններից ընդունել է կենսաբանական թափոններ, սակայն, խախտելով սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի պահանջները, չի տեղափոխել և վնասազերծել ընկերության տարածքում լցված բժշկական վարակիչ թափոնները:
Ավելին, ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրի զննությամբ ընկերության վարձակալած տարածքում և դրան հարակից տարածքից հայտնաբերվել են այլ թափոններ ևս՝ մասնավորապես ակնհայտ կազմավորման փուլում գտնվող երեխայի և դի: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են:
Պարզվել է նաև, որ ընկերության կողմից ներարգանդային փուլում գտնվող այդ պտուղները շրջակա միջավայրի համար վտանգավորության 3-րդ և 4-րդ դասի վտանգավոր թափոններ են: Մեղադրանքներ են առաջադրվել հայր և դուստր Խանդանյաններին՝ «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը:
Նյութի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակում` «Մասիսի» ԲԿ-ում ներարգանդային պտղի հայտնաբերման առթիվ հարուցվել է քրգործ