15/09/2014 17:24
Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան և զինամթերք են թողել
Ոստիկանության Էրեբունու բաժնում, սեպտեմբերի 14-ին, ժամը 20.35-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան և զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակների մեջ, հայտնաբերել է ողորկափող, մեկփողանի, կարճեցված փողով որսորդական 1 հրացան և 7.62 մմ տրամաչափի 33 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: