15/09/2014 14:23
Ընտրություններում «Միացյալ Ռուսաստանը» հաղթում է ՌԴ-ի ողջ տարածքում
Ռուսաստանի 84 շրջաններից 30-ում տեղի են ունեցել նահանգապետերի, իսկ 14-ում՝օրենսդիր մարմինների անդամների ընտրություններ:
Utro.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ողջ տարածքում ընտրություններում հաղթանակ է տարել «Միացյալ Ռուսաստան» իշխող կուսակցությունը: Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններ են տեղի ունեցել Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլում:
Թերակղզում բավականին բարձր է եղել ընտրողների ակտիվությունը՝45%: Ղրիմի քաղաքային խորհրդի ընտրություններում վստահ հաղթանակ է տարել «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 70.4%-ը:
Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին 45 պատգամավորական տեղերին հավակնում է 258 թեկնածու: Իշխող կուսակցությունը 45 շրջաններում առաջադրել է 25 թեկնածու:
Հիշեցնենք, որ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը գլխավորում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: