16/09/2014 19:37
2013 թ-ին Հայաստանում տավարի գլխաքանակն ավելացել է 16 հազարով
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ տավարի գլխաքանակն ավելացել է 16.6 հազարով, այդ թվում կովերի գլխաքանակը` 6.3 հազարով, իսկ ոչխարների և այծերի գլխաքանակը` 42.9 հազարով: Այս մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարությունից:
Ավելացած գլխաքանակի համար ընթացիկ տարում անհրաժեշտ կլինի կուտակել նախորդ տարվա համեմատ 45.6 հազար տոննա ավել խոտ, մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի կկուտակվի ավելի քան 60.0 հազար տոննայով ավել խոտ: