16/09/2014 09:40
Air France-ի այսօրվա թռիչքը Հայաստանի տարածքով չի իրականանա
«Ժամանակի» տեղեկացմամբ՝ ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները գործադուլ են սկսել, որը հնարավոր է տևի մինչև սեպտեմբերի 22-ը: Ներկայումս Air France-ն ունի 3760 օդաչու, որը գերազանցում է ընկերության կարիքները:
Air France-ը, որը Հայաստանի տարածքում այս ամիս իրականացնում է վեցօրյա թռիչքներ, հայտարարված գործադուլի պատճառով այսօր թռիչք չի իրականացնի: Ընկերությունից տեղեկացանք, որ այսօրվա թռիչքը հանված է, իսկ ուղևորներին Air France-ը փորձում է տարբեր ավիաուղիներով Ֆրանսիա թռիչք կազմակերպել: Մյուս օրերի թռիչքների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան: