16/09/2014 14:25
Ա. Մինասյան. Երկրի խնդիրները հնարավոր է լուծել միայն բարեփոխումների շնորհիվ
«Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, որի հիմքում տեսնում ենք կառավարման մոդելի փոփոխությունը»,- Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` տարիներ շարունակ ՀՅԴ-ն պնդում էր, որ խարհրդարանական կառավարումը միակ ճիշտ մոտեցումն է:
«Սա մեր հետևողական մոտեցումն է, որն անփոփոխ է: Մենք ասել ենք և 1991 թվականին և հիմա: Մենք ասում ենք, որ չպետք է սպասենք, որ երկրում կոնֆլիկտ առաջանա, ճգնաժամ, որպեսզի բարեփոխումներ իրականացնենք: Սահմանադրական բարեփոխումներից են կախված, որ պետք է կիրառվեն այնպիսի դրույթներ, որոնք կրում են միայն հռչակագրային բնույթ»,- ասաց Ա. Մինասյանը` հավելելով, որ երկրում առաջացել են խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն այս փոփոխությունների շնորհիվ:
Նախորդող հրապարակում՝ Կ. Նահապետյան. Ճիշտ ժամանակն է բարեփոխումներ իրականցնելու համար