16/09/2014 14:37
«Էյր Ֆրանսը» գործադուլի հետևանքով այսօր հետաձգել է 60 տոկոս չվերթ
Ֆրանսիական «Էյր Ֆրանս» ավիաընկերությունն այսօր օդաչուների գործադուլի հետևանքով հետաձգել է մոտ 60 տոկոս չվերթ: Հաղորդում է interfax-ը` հղում անելով ֆրանսիական «Ֆիգարոյին»:
Բողոքի ակցիան մեկնարկել էր երկուշաբթի. Նախօրեին ավիաընկերությունը կատարել է միայն իր չվերթերի 48 տոկոսը: Օդաչուները բողոքում են ընկերության ճյուղային զարգացման ծրագրի մի շարք կետերի դեմ:
Գործադուլը կազմակերպած արհմիությունները չեն բացառում, որ չորեքշաբթի օրը հնարավոր է «Էյր Ֆրանսը» չկարողանա կատարել իր ավիաչվերթերի ճնշող մեծամասնությունը: Գործադուլը նախատեսված է սեպտեմբերի 15-ից մինչև 22-ը:
Նշվում է, որ այս գործադուլը կարող է դառնալ 1998թ-ից ի վեր «Էյր Ֆրանսի» ամենաերկար գործադուլը: Ավիաընկերությունը խորհուրդ է տալիս ուղևորներին, առաջիկա օրերին նախատեսված չվերթերը տեղափոխել այլ օրեր:
Նախորդող հրապարակում` «Էյր Ֆրանսի» օդաչուները գործադուլ են անում