16/09/2014 13:19
Պետդեպ. ԱՄՆ-ն կարող է չեղյալ հայտարարել հակառուսական պատժամիջոցները
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է չեղյալ հայտարարել մի շարք հակառուսական պատժամիջոցներ:
Vesti.ru-ի փոխանցմամբ, Հարֆը նշել է, որ եթե Ռուսաստանը պահպանի Մինսկի համաձայնագրի կետերը, ապա հնարավոր կլինի չեղյալ համարել Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցների վերջին փաթեթը:
Նրա խոսքով, իրենք հետևելու են, թե ինչպես են իրականացվում Մինսկի համաձայնագրի 12 կետերը և եթե Ուկրաինայում շարունակվի իրավիճակի սրացումը, ապա պատժամիջոցները միայն կխստացվեն:
Հարֆի կարծիքով` այս պահին Ուկրաինայում հրադադարի ռեժիմը վտանգի տակ է, քանի որ շարունակվում են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների գնդակոծությունը, ինչպես նաև մարտեր են ընթանում Դոնեցկի օդանավակայանի համար: