16/09/2014 18:18
Երվանդ Զախարյանի դատավոր որդու լիազորությունները դադարեցվել են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցրել են դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` նախագահը որոշում է կայացրել դադարեցնել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները»,-ասված է հրամանագրում:
Նշենք, որ Արտակ Զախարյանը ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի որդին է: