16/09/2014 09:07
Պարենային ապրանքները թանկացել են. «Առավոտ»
Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել: Մի շարք խանութներում «Առավոտի» շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները:
Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրուցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա ընթացքում ինչ ապրանք բերել են, բոլորը 100 դրամ բարձրացած գնով են բերել: 100 դրամով թանկացել են նաև «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները: Խանութներից մեկում թերթին վստահեցրել են, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանքն արտադրողներն էլ մի քանի հետո, գինը բարձրացրած են ապրանքն առաքում:
«Հիմա առայժմ «Բարի Սամարացու» երշիկեղենն ենք 100 դրամով թանկ վաճառում, բայց վստահ եմ, որ մյուսներն էլ հաջորդ անգամ թանկացրած կբերեն, սպասում ենք»,- ասել է խանութներից մեկի վաճառողուհին: