16/09/2014 17:23
Կարևոր է, որ Ղարաբաղի իշխանությունների ձայնը լսվի. Ջեյմս Ուորլիք
«Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների ձայնը լսվի և շատ հաճախ մեկնում ենք այնտեղ, հանդիպում նրանց, որպեսզի նրանց կարծիքը ևս հաշվի առնվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարում է, որ մի օր ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին:
Հարցին, թե համարժե՞ք էր ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ՝ նա նշեց, թե տարբեր կողմերից կոչեր եղել են, բայց միաժամանակ պետք է ընդունել, որ երկու երկրների ժողովուրդները պետք է վերջ դնեն այդ ամենին:
«Մեծ դժբախտություն է, որ խաղաղ բնակչությունն է դառնում է պատերազմի զոհ և ամեն ինչ պետք է անել, որպեսզի դրան վերջ տրվի»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Արդեն բավական չեն նախագահների կամ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները»