16/09/2014 12:52
Մարգարիտա Խաչատրյան. Մենք հաղթեցինք 18-20 տարեկան զինվորի բռունցքով
Վերջերս տեղի ունեցածը կարճատև պատերազմ էր, այլ ոչ թե դիվերսիոն հարձակումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դեպքերին, ասաց
«Զինվոր» ՀԿ համակարգող Մարգարիտա Խաչատրյանն` ընդգծելով` այս պատերազմից մենք ևս մեկ անգամ հաղթող դուրս եկանք:
«Մենք հաղթանակած դուրս եկանք 18-20 տարեկան զիվորի ձեռքի բռունցքի շնորհիվ: Հավաստում եմ, որ օգոստոսին տեղի ունեցած կարճատև պատերազմի ժամանակ Հայոց բանակը պայմանագրայինների կարիք չզգաց: Զինվորները հայտարարեցին, որ ազատամարտիկներն իրենց գործը ժամանակին կատարել են և հիմա իրենց հերթն է»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Նա նաև անդրադարձավ վերջին զորակոչին` ընդգծելով, որ թեև դրանից 2 ամիս է անցել, սակայն մոտ 37 զինծառայողի նորից բերել են ստուգման:
«Պատճառն այն է, որ զորակոչի պահին զինծառայողները թաքցրել են իրենց հիվանդությունները: Եվ մենք հիմա նորից զննումներ ենք իրականացնում»,- ասաց նա` բացատրելով, որ սրանով փորձում են էլ ավելի հզորացնել մեր բանակը: