16/09/2014 15:15
«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորը փախուստի է դիմել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից
Այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
20.05.2014թ. կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Սուրեն Գաբրիելյանը ծնվել է 23.06.1955թ.: Ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով:
Նշանակվել է ծառայողական քննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: