16/09/2014 09:47
Օֆշորի գործով գաղտնի փաստաթղթեր են հայտնվել
«Իրավունքում» կարդում ենք. «Թեև օֆշորային հայտնի պատմության հինական մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը տևական ժամանակ է՝ հայաստանյան իրավապահների ձեռքն է ընկել, սակայն այս աղմկահարույց գործի վերջն այդպես էլ չի երևում: Դրան զուգահեռ այս պատմության հիմնական տոժողը` Փայլակ Հայրապետյանը, բացի Սուքիասյանից, մեղադրական սլաքն ուղղում է նաև այլ կառույցների ու անձանց դեմ:
Մասնավորապես «Իրավունքի» հետ զրույցում Հայրապետյանը տեղեկացրել է, որ ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այս պատմության հետ առնչվող «Ամերիա բանկի» գործողությունների մեջ դիտավորություն կա: Հայրապետյանը նշել է, որ այդ փաստաթղթերը պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնան իրավապահների կողմից»: