16/09/2014 15:00
Մասնագետներ. Հայաստանը չի հանդիսանում օզոնային շերտը քայքայող երկրիր
«Ներկայումս օզոնային շերտի վիճակը հուսադրող է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայպետհիդրոմետ ծառայության գլխավոր գեոֆիզիկոս Դավիթ Մելքոնյանը և հավելեց, որ օզոնի բաղադրությունը մթնոլորտում դեռ չի հասել այն մակարդակին, որն ունեցել է մինչև օզոնային շերտի քայքայման գործընթացների սկսումը՝ 1970 թվականը:
Իսկ թե ինչի՞ց էր քայքայվում օզոնային շերտը, ներկայացրեց ասուլիսի հաջորդ բանախոս ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ հզորացում ծրագրի համակարգող Լիաննա Ղահրամանյանը.
«Օզոնային շերտի ամենահզոր քայքայողը քլոր-ֆտոր ածխածիններն են: 2010-ի հունվարի մեկից զարգացած և զարգացող երկրներում այս նյութերի օգտագործումը դադարեցվել են: Այսօր քայքայիչ ազդեցություն ունեն հիդրոքլոր ածխածինները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս նյութերն առկա են որոշ սառնարաններում և օդորակիչներում:
Միաժամանակ բանախոսը շեշտեց, որ Հայաստանը չի հանդիսանում օզոնային շերտը քայքայող երկրիր, թեև ներմուծում էր քլոր-ֆտոր ածխածիններ պարունակող սառնարաններ, սակայն 2013թ-ի նման սառնարանների և օդորակիչների ներմուծումն արգելվել է, թեև դեռևս հայաստանյան շուկայում առկա են նման օդորակիչներ և սռանարաններ:
Լ. Ղահրամայանը նաև հայտնեց, որ օզոնային շերտը վերականգնման փուլում է: