16/09/2014 16:30
Բալահովիտ գյուղում հայտնաբերված հետախուզվողին որոնում էին 7 տարի
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն օրերս Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սմբատ Գ.-ին, որը 2007 թ. մարտի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: