16/09/2014 13:07
Ր. Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն միայն հանրաքվեով
Մենք մինչ օրս չունենք ինքնիշխան Հայաստան, որտեղ հարգվում է Սահմանադրությունը և պետականությունը: Այս մասին այսօր Սահմանադրական բարեփախումների թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խորհրդաժողովի քննարկումներին մասնակցում են ԱԺ բոլոր խմբակցությունների` այդ թվում ՀՀԿ-ի ներկայացուցիչները:
«Նման փաստաթղթի քննարկումը պետք է կայանա միայն ֆորումի միջոցով: Ու առհասարակ նման փոփոխությունները պիտի կատարվեն միայն հանրաքվեի ինստիտուտի կիրառմամբ»,- ասաց Րաֆֆի Հովահանիսյանն` ընդգծելով, որ, միաժամանակ, առանց պետական որակի, առանց սահմանադրական ընթացակարգի ժողովրդի վստահությանը հասնելը հնարավոր չէ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այսօրվա քննարկմանը մասնակցող պաշտոնյաներն, ովքեր ուղղակի կապ ունեն այդ փաստաթղթի հետ, կկարողանան տալ որոշ հարցերի պատասխաններ: