16/09/2014 15:41
Ռուբեն Թոփչյան. Ուսանողը պատրաստ չէ մտնել աշխատաշուկա
Այսօր Հայաստանի բուհերը գիտելիքներ տալիս են, իսկ պրակտիկ կարողություններ` ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Այն հույսը, որ բուհի շրջանավարտը աշխատանքային գործընթացում կյուրացնի պրատիկ գիտելքիներ, ըստ նրա, այնքան էլ ճիշտ չէ, պետք է բուհերը պրակտիկ հմտություններ սովորեցնեն հենց ուսումնառության տարիներին. բուհերի թերացումներից է այն, որ ուսանողները գրեթե չեն զբաղվում հետազոտական աշխատանքներով:
«Այսօր ուսանողը պատրաստ չէ մտնել աշխատաշուկա»,- շեշտեց Ռ. Թոփչյանը՝ հավելելով, որ ուսումնական հաստատությունները պետք է գնահատեն ուսումնական գործընթացի արդյունավետությունը, իսկ թերացումները պետք է վերացնեն:
Նրա խոսքով՝ այժմ ընթանում է կրթության որակի բարելավման գործընթաց, որին մասնակցել և հավատարմագրվել է հայաստանյան 15 բուհ: