16/09/2014 10:57
Երգչուհի Սոնա Ռուբենյանը՝ երևանյան մենահամերգի և ԱՄՆ մեկնելու մասին
Երգչուհի Սոնա Ռուբենյանը պատրաստվում է օրերս մեկնել ԱՄՆ՝ «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցների հետ այնտեղ համերգով ներկայանալու նպատակով: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ վերադառնալուն պես ավարտին կհասցնի իր ՝ «Երևան» երգի վրա տարվող աշխատանքները:
Նոր ստեղծագործության երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է Սոնայի մայրը: Երգչուհին նաև նշեց, որ ցանկություն ունի «Աշնան սերենադ» երգի տեսահոլովակը նկարահանել հենց այս աշնանը:
Սոնան ևս մեկ անակնկալ ունի երկրպագուների համար. նա ծրագրում է նոյեմբերին մենահամերգով հանդես գալ Երևանի Տիկնիկային թատրոնում. «Հիմա զբաղված եմ նախապատրաստական աշխատանքներով: Նշեմ, որ ունեմ ևս մի քանի նոր հեղինակային երգ, և համերգի ժամանակ կլինեն միանգամից 4-5 պրեմիերաներ»,- ասաց նա: