16/09/2014 17:35
«Տոնուսի» գործ. Նախագահը խոստացել է, որ խնդրով կզբաղվեն
«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին, որոնք այսօր հավաքվել էին Պռոշյան փողոցում, մոտեցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք «Տոնուսի» բնակիչներն ենք, պարոն նախագահ, որոնք 10 տարի խաբված վիճակով, անընդհատ որտեղ ասես, դիմել ենք, Ձեզ էլ նամակով մի քանի անգամ դիմել ենք: Այս ժողովուրդը չգիտի՝ ում հավատա, ստելով, խաբելով որքա՞ն կարելի է, մենք մե՞ղք չենք, պարոն նախագահ, մենք էլ ընտանիքի տեր ենք, մեր հույսը դուք եք»,- ասացին բնակիչները:
Սերժ Սարգսյանն ի պատասխան ասաց. «Մեղադրական տոնով մի խոսեք, դուք մասնավոր պայմանագիր եք կնքել»:
Հավաքվածների թվում էր նաև ՌԴ քաղաքացի մի կին, ով ասաց, որ Մոսկվայում տունը վաճառել է, այստեղ տուն գնել, սակայն 3 տարի է, իր երեխաները բնակվելու համար տուն չունեն:
Նախագահը խոստացավ, որ նրանց խնդրով կզբաղվեն և 2 օրվա ընթացքում պատասխան կտան:
Նախորդող հրապարակում՝ Տոնուսի գործ. Բանկը թող հրապարակի Կառավարության հետ բանակցությունները
«Տոնուսից» խաբված սեփականատեր. Առանց ինձ ինչպե՞ս կարող են պայմանագիր կնքել
«Տոնուսից» խաբված բնակարանատերերը սպասելու են ամենաշատը 2-3 օր