16/09/2014 12:02
Այսօր տեղի կունենա Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վավերացումը
Այսօր Ուկրաինայի Ռադայում և Եվրոպական խորհրդարանում միառժամանակ տեղի կունենա Ուկրաինայի ԵՄ-ին ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուեալ Բարրոզուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո դրա կիրառումը մինչև 2016թ.-ի հունվարի 1-ը տեղափոխելու հարցը:
Նույն թեման է քննարկվել Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցում:
Նշվում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո Ուկրաինան զրկվելու է Ռուսաստանի հետ առևտրի այն արտոնություններից, որոնք առկա են այսօր:
ԱՊՀ-ի չափորոշիչներից հրաժարվելը և դրանք ԵՄ-ի չափորոշիներով փոխարինելը 10 տարվա ընթացքում կարժենան Ուկրաինային 165 միլիարդ եվրո: