16/09/2014 13:31
ՄԱԿ. Դոնբասում զոհերի թիվը գերազանցում է 3.000-ը
ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն` Ուկրաինայի արևելքում պատերազմի սկզբից ի վեր զոհերի թիվը անցնում է 3100-ը, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 8.000 է:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 3171 զոհերի թվում առնվազն 27-ը՝ երեխաներ են, իսկ 8061 վիրավորների թվում երեխաների թիվը հասնում է 56-ի:
Ներքին տեղահանված անձանց թիվը հասնում է 263.000-ի, ևս 367.000 ուկրաինացի փախել է հարևան երկիր, որոնցից 325.900-ը՝ Ռուսաստան:
Նշվում է, որ փախստականների իրական թիվը կարող է գերազանցել 1 միլիոնը: