17/09/2014 13:34
«Թուրքիան չի բացի հայ-թուրքական սահմանը, եթե անգամ Ղարաբաղը զիջենք»
«Հայ-թուրքական սահմանը չեն բացի, և եթե մենք Ղարաբաղն էլ զիջենք, միևնույն է, Թուրքիան այլ պատճառներ կգտնի, որպեսզի հայ-թուրքական սահմանը չբացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին՝ ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի ռազմավարական խնդիրն է խեղդել Հայաստանին, որպեսզի Երևանը որևէ պահանջատիրություն չունենա Թուրքիա նկատմամբ:
«Ղարաբաղը միայն պատրվակ է, որպեսզի իրականացվի Թուրքիայի մեծ ռազմավարությունը՝ թուլացնել Հայաստանը՝ որպես քաղաքական և տնտեսական գործոն: Այդ ռազմավարությանն է միացել նաև Ալիևը»,- նշեց Ա.Պապյանը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, սակայն պետք է ավելի ակտիվացնել պայքարը հայկական պահանջատիրության համար: