17/09/2014 19:02
Արմեն Տանանյանը նշանակվել է Ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար
ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Մեսրոպի Գալստյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
ՀՀ ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հովհաննեսի Տանանյանը, ով մինչ այդ տնօրենի տեղակալն էր։
Հայրապետ Գալստյանը շարունակելու է պաշտոնավարել նույն կենտրոնում որպես վարչական խորհրդի ղեկավար։