17/09/2014 19:58
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մասնագիտական հանձնաժողովների համատեղ աշխատանքների հնարավորությունները և առաջիկա ծրագրերը: