17/09/2014 10:42
Աշտարակի կամրջի վրա կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանությունը
Նախօրեին ժամը 18.31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ս. Թ.-ի (ծնվ. 1989թ.) ինքնասպանության փորձը: