17/09/2014 11:33
Ադրբեջանը մասնակցում է ամերիկա-ուկրաինական զորավարժություններին
Ուկրաինայի Լվովի մարզում մեկնարկել են 11-օրյա «Rapid Trident» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում է 15 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Լեհաստանը, Ադրբեջանը, Գերմանիան, Վրաստանը և այլն:
Dw.de-ի փոխանցմամբ՝ Յավորովյան զորավարժարանում տեղի ունեցող զորավարժությունները, որոնք տևելու են մինչև սեպտեմբերի 26-ը, ղեկավարում է ԱՄՆ-ը:
Զորավարժություններին ներգրավված է 1300 զինծառայող, 700 միավոր զինտեխնիկա, ավելի քան 50 ռազմական մեքենա և այլ տեխնիկա:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում մասնակիցները համատեղ փրկարարական և այլ գործողությունների են մասնացկելու: