17/09/2014 18:08
Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի նորակառույց համայնքի կենտրոնի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպետմբերի 17-ին մասնակացել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղում նորակառույց համայնքային կենտրոնի և խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունից:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հասարակական նշանակություն ունեցող այս օբյեկտները դրականորեն կազդեն բնակավայրի զարգացման և գյուղական կյանքի աշխուժացման վրա: