17/09/2014 10:05
«Էրեբունի-Երևանին» ընդառաջ` ամեն շաբաթ օր կկազմակերպվեն շաբաթօրյակներ
«Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքում կազմակերպել շաբաթօրյակի աշխատանքներ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցել է, որ ընդհանուր առմամբ նախատեսված 115 հազար 662 քմ-ից վերանորոգվել է 89 հազար 553 քմ-ը: Բացի այդ, իրականացվող աշխատատանքները վերահսկվում են բնակիչների կողմից:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է տանիքների նորոգման, ինչպես նաև նոր շենք-շինությունների կառուցման ընթացքում հատուկ հսկողություն սահմանել տանիքների թիթեղների միանման տեսքի ապահովման նկատմամբ և ձեռնարկել համապատասխան քայլեր: